Լարված վիճակ ՊՆ-ի մոտ. անհետ կորած զինծառայողների հարազատները կոտրեցին դուռը
Հայաստանի պաշտպանության նախարարության շենքի մոտ առավոտից հավաքվել են անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն ու հարազատները. Այստեղ իրավիճակը լարվել է եւ անհետ կորածների հարազատները կոտրելով դուռը, մտել են ՊՆ շենքի տարածք:
Ծնողները շրջանառվող լուրերից, տեսանյութերից տեղեկացել են, որ երեկ հայ զինծառայողների շրջանում կան նոր գերեվարվածներ: Նշում են, որ ողջ գիշեր չեն կարողացել հանգիստ լինել և այսօր կմնան նախարարությունում այնքան, մինչև չձեռնարկվեն գործուն քայլեր՝ իրենց որդիների հայտնաբերման ուղղությամբ:
Նշենք, որ նախօրեին տեղեկություններ էին տարածվել, որ 100-ից ավելի զինծառայողներ գերեվարվել են ԼՂ-ի Հադրութի շրջանի Հին Թաղել եւ Խծաբերդ գյուղերի ուղղությամբ:
Այս առնչությամբ ԼՂ-ի (Արցախ) ՊԲ-ն հաղորդագրություն էր տարածել՝ նշելով. «Երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ»:
Նշենք, որ Շիրակի մարզի տարբեր բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, որոնք տեղեկացել են իրենց հարազատների գերեվարության մասին, Շիրակի մարզպետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio