Խաղաղապահները Կապանի օդանավակայանի կողքին են՝ զինված գնդացիրով. Վահե Հակոբյան
Համացանցում տեղեկություն տարածվեց, որ Կապանի օդանավակայանը շրջափակվել է ադրբեջանական ուժերի կողմից: Տեղեկության իսկությունը ճշտելու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանի և Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանի հետ, որոնք մեզ հետ զրույցում հերքեցին այդ լուրի իսկությունը:
Սյունքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն ևս հերքեց այն՝ հավելելով. «Բացարձակ սուտ է, հիմար լուրեր են շրջանառվում: Այսօր 3 ժամ առաջ Կապանի օդանավակայանի հարևանությամբ՝ մայրուղու վրա, որը M2-ն է, եկել է 1 ռուսական մեքենա՝ 4 հոգով՝ զինված գնդացիրով, այդտեղ իրենք տեղակայվել են և հայտնել, որ այդ կողմով իրենք ապահովելու են M2-ի անվտանգությունը, բայց գտնվում են անմիջապես օդանավակայանի կողքին»,- ընդգծեց նա:
Մեր այն հարցին, թե ինչով է պայմանավորված ռուս խաղաղապահների տեղակայումը օդանավակայանի կողքին, պատասխանեց, որ որևէ լարվածությամբ այն պայմանավորված չէ. «Խաղաղապահները մշտապես կապի մեջ են քաղաքապետի հետ»,- ասաց Վահե Հակոբյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ քիչ առաջ խաղաղապահները հենակետեր են դրել Որոտանի հատվածում և Ագարակ գյուղի մոտ:
Lurer.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio