Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i129789-Արտահերթ_ընտրությունները_չեն_կարող_լինել_միայն_իմ_կամքով_և_որոշմամբ._Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 14:06 Asia/Tehran
  • Արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ. Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իր կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն: Փաշինյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Անդրադառնալով հարցին, թե իսկապե՞ս այս իրավիճակում տրամաբանական չէ, որ օրինակ՝ լինի փոփոխություն գոնե վարչապետի, Փաշինյանը պատասխանել է. «Հարցն այն չէ, թե վարչապետը հեռանա, թե չհեռանա, հարցն այն է, թե ո՞վ է որոշում, թե ով է Հայաստանի Հանրապետությունում վարչապետը: Ժողովուրդը պետք է իր ընտրությամբ որոշի, արտահերթ ընտրությունները չեն կարող լինել միայն իմ կամքով և որոշմամբ, դրա շուրջ պետք է ձեռք բերվի համաձայնություն»:

Անդրադառնալով պատասխանատվություն ստանձնելու, սակայն «այլ ուղղություններով մեղադրանքներ ուղղելու» մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Շատ լավ, ես ասում եմ՝ ես ինձ համարում եմ թիվ մեկ պատասխանատուն, բայց չեմ համարում թիվ մեկ մեղավորը»:

Lurer.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio