Արա Այվազյան. Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը
https://parstoday.ir/hy/news/armenia-i129798-Արա_Այվազյան._Կասկածներ_կան_որ_Ադրբեջանը_չի_տրամադրում_հայ_ռազմագերիների_իրական_թիվը
Հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թվերը: Այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2020 16:02 Asia/Tehran
  • Արա Այվազյան. Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը

Հայկական կողմը կասկածներ ունի, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թվերը: Այս մասին ֆրանսիական «Le monde» օրաթերթին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Կազմվել են նախնական ցուցակներ: Երկու երկրների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» դրույթով փոխանակման վերաբերյալ: Չէի ցանկանա ճշգրիտ թվեր  նշել, քանի որ կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել։ Այնուամենայնիվ, անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված  է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են արժանանում»,- ասել է Այվազյանը:

Նախարարը նշել է, որ հայկական կողմն աշխատում է իր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովի գերիների անհապաղ վերադարձը:

«Հայտնի  է, որ նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունը վերջնաժամկետ չի սահմանում, և  Բաքուն օգտագործում է տվյալ հանգամանքը՝ խնդիրը շահարկելու, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց հանդեպ անմարդկային վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես  նաև  Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար»,- նշել է Արա Այվազյանը:

Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։

1in.am