Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության
https://parstoday.ir/hy/news/armenia-i129803-Հայաստանը_ԵԱՏՄ_ի_առաջատարն_է_ջերմային_և_էլեկտրաէներգիայի_արտադրության
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 6,4 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազամցել է 1,7%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 06:33 Asia/Tehran
  • Հայաստանը ԵԱՏՄ-ի առաջատարն է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 6,4 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազամցել է 1,7%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

Այս տարվա առաջին տասն ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 16,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 31 մլրդ կՎտ.ժ և 5,1% նվազում, Ղազախստանում՝ 87,5 մլրդ կՎտ.ժ և 1,6% աճ, Ղրղզստանում՝ 11,7 մլրդ կՎտ.ժ և 0,1% նվազում, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-հոկտեմբերին արտադրվել է 879,9 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,6%-ով քիչ։

Հայաստանում այս տարվա հունվար-հոկտեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,1 հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 47,3%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ 20,2 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,2%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասն ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 46,1 մլն Գկալ (նվազումը՝ 4,6%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 62,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 1,9 մլն Գկալ և 12,2% աճ, և Ռուսաստանում՝ 910,2 մլն Գկալ և 5,6% նվազում։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio