«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Հասարակության կոնսոլիդացումը՝ հանուն բոլորիս փրկության
Պատերազմը չի ավարտվել, ներկայումս այն ընթանում է ավելի ծանր ու վտանգավոր ձեւերով։
«Պատերազմը չի ավարտվել, ներկայումս այն ընթանում է ավելի ծանր ու վտանգավոր ձեւերով։ Նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության առաջին կետով խոսք էր գնում «հակամարտության գոտում ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի մասին», սակայն այն կարծես թե Ադրբեջանի համար առոչինչ է։ Դրանից հետո էլ թշնամին շարունակում է զինված հարձակումներ իրականացնել հայկական բնակավայրերի վրա, նաև արձանագրվում են նաեւ մեր զինվորների եւ կամավորների գերեվարման դեպքեր։
Թեեւ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, սակայն մեր քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովումը շարունակում է մնալ գլխավոր առաջնահերթությունը։ Թվացյալ զինադադարը, որի ժամանակ խաղաղ բնակչություն եւ զինվորներ են անհետանում, գերեվարվում եւ դաժանաբար սպանվում թշնամու կողմից, հոգեմաշ եւ քայքայող ազդեցություն է ունենում ամբողջ հասարակության, հետեւաբար՝ նաեւ պետության վրա։ Այս ամենը լրջագույն մարտահրավեր է մեր պետականության համար։ Անելիքները հստակ են՝ գնահատել իրավիճակը, առկա ռեսուրսները եւ վերակազմակերպել բանակն ու աշխարհազորը։ Առանց մարտունակ բանակի հնարավոր չէ ապահովել ոչ միայն Արցախի, այլեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio