«Ժողովուրդ». Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում. նոր վարչապետի ընտրություն կլինի
https://parstoday.ir/hy/news/armenia-i129816-Ժողովուրդ_._Իշխանության_ներսում_հրաժարականներ_են_սպասվում._նոր_վարչապետի_ընտրություն_կլինի
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ եւ կուլիսային ձեւաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում եւ դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 07:30 Asia/Tehran
  • «Ժողովուրդ». Իշխանության ներսում հրաժարականներ են սպասվում. նոր վարչապետի ընտրություն կլինի

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի իշխանությունները տարբեր քաղաքական ուժերի հետ ինտենսիվ քննարկումներ են անցկացնում լուսաբանմամբ եւ կուլիսային ձեւաչափերով, որի ընթացքում քննարկում են երկրի ներսում եւ դրսում առկա իրավիճակից ելքեր գտնելու հարցը:

«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անհանգստացած են օր օրի լարվող վիճակից, ու շատերի համար արդեն հստակ է, որ անհրաժեշտ են իշխանական վերնախավում կտրուկ փոփոխություններ կատարել:

Չի բացառվում, որ առաջիկայում իշխանության ներսում կրկին հրաժարականներ լինեն, ընդհուպ նոր վարչապետի ընտրություն կազմակերպվի մինչեւ դեկտեմբերի վերջ: Սա սցենար է, որը հավանական է համարվում արդեն նաեւ իշխանության ներսում: Իհարկե, իշխանությունն ամեն գնով փորձելու է հասնել այն բանին, որ 17 կուսակցությունների առաջադրած ՀՀ վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը չընտրվի, այլ լինի երրորդ անձ, որը ընդունելի կլինի նաեւ իրենց համար: Տեսնենք` ինչով կավարտվեն գործընթացները»։

168.am