Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ. Տիգրան Աբրահամյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i129817-Հայաստանը_պետք_է_քաղաքական_նոր_գործընթաց_սկսի_Ռուսաստանի_հետ._Տիգրան_Աբրահամյան
Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ-ի (Արցախ) նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2020 07:38 Asia/Tehran
  • Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ. Տիգրան Աբրահամյան

Հայաստանը պետք է քաղաքական նոր գործընթաց սկսի Ռուսաստանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՂ-ի (Արցախ) նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրադրության պայմաններում, հատկապես անվտանգային հարցերում նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, որը պետք է առավել խորությամբ քննարկել ՌԴ-ի հետ և անհրաժեշտ որոշումներ կայացնել։

Խոսքն առաջին հերթին վերաբերվում է ՀՀ սահմանների պահպանության/պաշտպանության հետ կապված հարցերին, որը կարգավորվում է ՀՀ-ՌԴ միջպետական պայմանագրերով։

Առկա իրավապայմանագրային դաշտը թույլ է տալիս դաշնակից ՌԴ-ի հետ քննարկելու Երասխ-Մեղրի (Նախիջևանի հետ սահման), Մեղրի-Գորիս (պայմանական) հատվածներում սահմանային պաշտպանությունը ՌԴ -ի միջոցով իրականացնելու նպատակահարմարությունը, այնպես ինչպես, օրինակ, հայ-թուրքական սահմանի դեպքում է։

Այս թեմային առաջիկայում մանրամասն կանդրադառնամ, սակայն գործընթացը պետք է խորությամբ քննարկել և բերել առաջնային օրակարգ։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio