Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ
Դեկտեմբեր 17, 2020 08:07 Asia/Tehran
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարության նիստում նշեց, որ ԼՂ-ի Հին Շեն գյուղում միջդիրքային հաղորդակցությունն առկա է, խնդիրը, սակայն, ամբողջապես հանգուցալուծված չէ:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, փոխվարչապետն ասաց, որ այդ հատվածում տեղակայված են ռուսական խաղաղապահ զորքերը:
«Ակնկալում ենք, որ կունենանք վերջնական հանգուցալուծում: Պաշտպանության նախարարը Սյունիքում է, սահմանապահ զորքերը մեր սահմանների երկայնքով իրականացնում են տեղակայման աշխատանքներ», - ասաց փոխվարչապետը:
armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio
Պիտակ