Թուրքական մետեոսարքերն ընկել են Երեւանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i129873-Թուրքական_մետեոսարքերն_ընկել_են_Երեւանում
Հրապարակ թերթը գրում է. Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 09:48 Asia/Tehran
  • Թուրքական մետեոսարքերն ընկել են Երեւանում

Հրապարակ թերթը գրում է. Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել:

Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երեւույթներն ուսումնասիրելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակը մեզնից լսեց թուրքական օդապարիկների մասին: «Որեւէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: Սակայն, ըստ մեր տվյալների, ԱԱԾ-ն թուրքական օդապարիկների վերաբերյալ տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»:

Lragir.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio