Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ
https://parstoday.ir/hy/news/armenia-i129884-Սյունիքի_մարզի_Ադրբեջանի_հետ_սահմանի_որոշ_հատվածներում_կտեղակայվեն_նաև_ռուս_սահմանապահներ
Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2020 14:46 Asia/Tehran
  • Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ

Սյունիքի մարզի` Ադրբեջանի հետ սահմանի որոշ հատվածներում կտեղակայվեն նաև ռուս սահմանապահներ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ անդրադառնալով լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկություններին, թե պաշտպանությնա նախարար Վաղարշակ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ՝ Սյունիքի դիրքերի պաշտպանությունը հանձնելով ռուս սահմանապահներին:                                                                                                                   

«Պաշտպանության նախարարը, բնականաբար, որևէ գաղտնի փաստաթուղթ չէր կարող և չի ստորագրել: Առավել ևս, պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել որևէ փաստաթուղթ, որն առնչվում է Հայաստանի Հանրապետության սահմանների սահմանազատմանը: Ընդամենը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարն իր ռուս գործընկերների հետ պայմանավորվել է, որ Սյունիքի սահմանների որոշ հատվածներում, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղակայվեն նաև ռուս սահմանապահներ»,- ասացին Պաշտպանության նախարարությունից:                                                                                                                     

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։
armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio