Լարված վիճակ Եռաբլուրում. Փաշինյանին դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով
https://parstoday.ir/hy/news/armenia-i129919-Լարված_վիճակ_Եռաբլուրում._Փաշինյանին_դիմավորեցին_դավաճան_վանկարկումներով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր: Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2020 12:05 Asia/Tehran
  • Լարված վիճակ Եռաբլուրում. Փաշինյանին դիմավորեցին «դավաճան» վանկարկումներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նախաձեռնած սգո երթը քիչ առաջ հասավ Եռաբլուր: Առավոտից այնտեղ հավաքված ազատամարտիկներն ու զոհվածների հարազատները նրան դիմավորեցին «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք» վանկարկումներով:

Նշենք, որ Փաշինյանը ամբողջ երթի ժամանակ շրջապատված էր անվտանգության աննախադեպ մեծ թվով աշխատակիցներով, իսկ երթի դիմացից գնում էին զրահապատ մեքենաներ: Մինչեւ երթը կհասներ Եռաբլուր, պանթեոն բերվեցին մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ, այդ թվում` կարմիր բերետավորներ:

Անվտանգության աշխատակիցները սև անձրևանոցներ ու ճամպրուկներ են պահում Փաշինյանի գլխավերևում ու փորձում ճեղքել բազմությունը՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։  Քաղաքացիներն ինչ-որ բաներ նետեցին նրա ուղղությամբ, ինչից հետո անվտանգության աշխատակիցները սկսեցին անձրևանոցներով պաշտպանել նրան:

Փաշինյանի մուտքը Եռաբլուր արգելելու համար հավաքված քաղաքացիները, որոնց թվում կան նաև զոհերի հարազատներ, պատ էին կազմել՝ փորձելով թույլ չտալ Փաշինյանին առաջ շարժվել, սակայն ոստիկանները հրմշտելով հեռացրին նրանց Փաշինյանի ճանապարհից։

Նույնիսկ Եռաբլուրում Փաշինյանի հետ հետ եկածները, չնայած հայտարարված էր, որ սգո երթ է լինելու, շարունակում էն վանկարկել «Նիկոլ»։

 

Եռաբլուրում այս պահին լարված վիճակ է, Փաշինյանին բազմության միջով տանում են՝ ուժեղացված անվտանգության օղակի մեջ առած:

news.am