Հայաստանում երկուշաբթի օրը կմեկնարկեն քաղաքացիական անհնազանդությունները
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, եթե Փաշինյանը մինչև երկուշաբթի հրաժարական չտա, ապա երեքշաբթի ժամը 12:00-ին սկսվում է համազգային գործադուլը և ամենամեծ հանրահավաքը, որն առաջին անգամ կանցկացվի Հանրապետության հրապարակում:
Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մենք չենք հեռանալու հրապարակից, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի տվել:
Այսօր անցկացվող հանրահավաքի ժամանակ առաջին անգամ խոսեց Գագիկ Ծառուկյանը։
Ես ձեզ հետ ուզում եմ լինել անկեղծ, իրականությունն ասել, երբեք չի եղել, որ ստեմ, այսօրվա Կառավարության պես, որ 2,5 տարի ստել են: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանի Ազատության հրապարակում «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
orakarg.com