Հայաստանում արձանագրվել է ամենացածր գնաճը ԵԱՏՄ-ում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130068-Հայաստանում_արձանագրվել_է_ամենացածր_գնաճը_ԵԱՏՄ_ում
Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել են 1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2020 08:51 Asia/Tehran
  • Հայաստանում արձանագրվել է ամենացածր գնաճը ԵԱՏՄ-ում

Հայաստանում 2020-ի հոկտեմբերին գրանցվել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում գների ամենացածր աճը. գները 2019-ի դեկտեմբերի նկատմամբ նվազել են 1%-ով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ աճել 1,3%-ով։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքից։

ԵԱՏՄ բոլոր հինգ երկրներում միասին վերցրած ապրանքների և ծառայությունների գներն այս տարվա հոկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ աճել են 3,6%-ով, հոկտեմբերի համեմատ՝ 4,5%-ով։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 5,4% և 6,2%, Ղազախստանում՝ 5,5% և 7,1%, իսկ Ղրղզստանում՝  5,3% և 7,2%։ Ռուսաստանում 2020-ի հոկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմել է 3,3% և հոկտեմբերի համեմատ՝ 2,6%։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio