Լավրովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
https://parstoday.ir/hy/news/armenia-i130383-Լավրովը_գնահատել_է_Լեռնային_Ղարաբաղում_տիրող_իրավիճակը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում  նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի, և կողմերը վճռական են՝ կատարել պայմանավորվածությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2020 12:52 Asia/Tehran
  • Լավրովը գնահատել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ТАСС-ին տված հարցազրույցում  նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի, և կողմերը վճռական են՝ կատարել պայմանավորվածությունները:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը նորմալանալու միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք Բաքվի և Երևանի՝ իրենց պարտավորությունները կատարելու տրամադրվածությունը և իրավիճակի ընդհանուր կայունացմանն ուղղված ջանքերը: Կցանկանայի նշել կողմերի ցուցաբերած համագործակցության բարձր աստիճանը «տեղում» ծագող խնդիրների լուծման հարցում», - ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը նույնպես շարունակում է կատարել հրադադարի համաձայնագրի երաշխավորի ստանձնած իր գործառույթը:

«Օրակարգում է հրադադարի ռեժիմի ցանկացած խախտման կանխարգելումը, ինչպես նաև տարածքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհերի մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր խնդիրների լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաարգելափակումը», - նշել է Լավրովը:

Ըստ նրա`դրական միտում է նկատվում բոլոր ուղղություններով:

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հրադադարի ռեժիմի միակ նկատելի խախտումը տարածաշրջանում գրանցվել է դեկտեմբերի 13-ին, սակայն համատեղ ջանքերի շնորհիվ իրավիճակը կարգավորվել է:

«Միակ նկատելի խախտումը, որը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել շփման գծում, որտեղ ռուս խաղաղապահները ներկա չեն եղել: Մեր խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից ձեռնարկված ակտիվ քայլերը ադրբեջանցի և հայ գործընկերների հետ շփման ընթացքում հնարավորություն են տվել  խուսափել միջադեպի տարածումից», - մանրամասնել է նա:

aysor.am