Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անցկացնում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտների ականազերծում
https://parstoday.ir/hy/news/armenia-i130582-Լեռնային_Ղարաբաղում_ռուս_խաղաղապահներն_անցկացնում_են_Ստեփանակերտի_սոցիալապես_նշանակալի_օբյեկտների_ականազերծում
Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ եւ սպորտային օբյեկտներ) մաքրման եւ ականազերծման աշխատանքները: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2021 07:04 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներն անցկացնում են Ստեփանակերտի սոցիալապես նշանակալի օբյեկտների ականազերծում

Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում սոցիալապես նշանակալի տարածքներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ եւ սպորտային օբյեկտներ) մաքրման եւ ականազերծման աշխատանքները: Այդ մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալապես նշանակալի օբյեկտներ են: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, եւ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում եւ ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ ապահովելով անհրաժեշտ անվտանգության միջոցները:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio