Ղարաբաղյան հակամարտության հետ կապված դեռ մնում են չկարգավորված հարցեր. Նիկոլ Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i130914-Ղարաբաղյան_հակամարտության_հետ_կապված_դեռ_մնում_են_չկարգավորված_հարցեր._Նիկոլ_Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում կայունության վերականգնման,ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2021 19:00 Asia/Tehran
  •  Ղարաբաղյան հակամարտության հետ կապված դեռ մնում են չկարգավորված հարցեր.  Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ տարածաշրջանում կայունության վերականգնման,ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Նիկոլ Փաշինյանը նշել է Մոսկվայում կայացած՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո:

«Ցավոք, այդ կոնֆլիկտը դեռ կարգավորված չէ: Մեզ հաջողվեց ապահովել հրադադար, սակայն դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Ցավոք, մեզ այսօր չհաջողվեց լուծել գերիների հարցը, ինչը ամենազգայուն ու ցավոտ հարցն է: Այն հումանիտար հարց է, և մենք պայմանավորվել ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ, սակայն մենք կարծում ենք, որ կոնկրետ մեր համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: Ես հույս ունեմ, որ մենք կարճ ժամկետներում կկարողանանք հասնել կոնկրետ լուծումների»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման` նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio