ՄԽ նախկին համանախագահ․ ԼՂ խնդիրը լուծված չէ, առանցքային հարցերը մնում են
https://parstoday.ir/hy/news/armenia-i131060-ՄԽ_նախկին_համանախագահ_ԼՂ_խնդիրը_լուծված_չէ_առանցքային_հարցերը_մնում_են
Լեռնային Ղարաբաղի հարցով անհանգստացնող կողմն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 15:20 Asia/Tehran
  • ՄԽ նախկին համանախագահ․ ԼՂ խնդիրը լուծված չէ, առանցքային հարցերը մնում են

Լեռնային Ղարաբաղի հարցով անհանգստացնող կողմն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Քերի Քավանոն։

Նա թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպմանը։

«Եռակողմ հանդիպման դրական կողմն այն էր, որ Պուտինը պարտավորվել է աշխատել Ղարաբաղի հարցով: Անհանգստացնող կողմն այն է, որ Ալիևը գործում է այնպես, կարծես հակամարտությունը լուծված է: Դա այդպես չէ, առանցքային խնդիրները մնում են։ Անհրաժեշտ է համապարփակ կարգավորում՝ կայուն խաղաղության և բարգավաճման հիմք ստեղծելու համար»,- գրել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության բանակցային կարգավորմամբ զբաղվող միջազգային կառույց է, որը համանախագահում են ՌԴ-ն, Ֆրանսիան ու ԱՄՆ-ն։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ 2021-ի հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հայտարարություն ստորագրվեց տարածաշրջանում տրանսպորտային ապաշրջափակման մասին։

Panarmenian. net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio