Ադրբեջանի նպատակն է հայերին ամբողջովին դուրս մղել տարածաշրջանից. Լարիսա Ալավերդյան
Ադրբեջանի նպատակն է շարունակել հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և հայերի դեմ իրականացնել ցեղասպանական գործողություններ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Բաքվում Հայոց ցեղասպանության 31-րդ տարելիցը և Արցախյան 3-րդ պատերազմը. պատճառահետևանքային կապ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի նախկին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հասարակական կազմակերպության նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Ադրբեջանը ստեղծվել է Թուրքիայի կողմից հենց հայերի դեմ ցեղասպանությունը իրականացնելու և այն ժամանակվա ծրագրերն ավարտելու նպատակով: Իրապես խնդիրը դրվել է շատ մանրակրկիտ, մշակվել են ոչ միայն փուլերը, այլև մեթոդները, մշակվել են ձևերը, որոնց միջոցով պետք է քողարկվի ցեղասպանությունը»,- ասաց Ալավերդյանը:
Հայաստանի նախկին օմբուդսմենի խոսքով` Բաքվում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և չպետք է վախենալ այդ ձևակերպումից:
«Ցեղասպանությունը զուտ գործողություններ չի, քաղաքականություն է, և այն տևական է: 1918 թվականին քաղաքական քարտեզի վրա որպես պետություն հայտնված Ադրբեջանի գործունեությունը, իր գոյությունը միայն ու միայն պայմնավորված է նրանով, որ այն պետք է ամբողջովին դուրս մղի հայերին այս տարածաշրջանից, շարունակի հայատյաց քաղաքականությունը համայն աշխարհում և իրականացնի ցեղասպանական գործողություն ամենատարբեր ձևերով»,- եզարափակեց Ալավերդյանը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio