Շուշին հայկական մշակութային կենտրոն է. ՀՀ Արտաքին գործերի նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i131344-Շուշին_հայկական_մշակութային_կենտրոն_է._ՀՀ_Արտաքին_գործերի_նախարար
Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2021 13:00 Asia/Tehran
  • Շուշին հայկական մշակութային կենտրոն է. ՀՀ Արտաքին գործերի նախարար

Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին թուրքական մշակութային կենտրոն է: Վստահ ենք, որ այս հարցում կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,- ասաց Այվազյանը:

Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ ցանկանում են Շուշին վերածել թուրքական մշակութային կենտրոնի:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio