Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Թեհրան
Ուրբաթ օրը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ժամանել է Թեհրան՝ երկու երկրների միջև առևտրի մակարդակը բարձրացնելու շուրջ բանակցությունների նպատակով:
Իրանի Առևտրի զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Համիդ Զադբումն անդրադառնալով Իրանի և Հայաստանի տնտեսական և առևտրային կարողություններին, Թեհրանում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ներկայությունը հարմար առիթ է համարել երկու երկրների միջև առևտրային կապերը զարգացնելու և ԵԱՏՄ շուկա մուտք գործելու դարպաս հանդիսավող Հայաստանի հետ առևտրի խոչընդոտները վերացնելու շուրջ բանակցությունների համար:
Զադբումը հայտարարել է, որ այս հրավերն արվել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի կողմից: Նա նշել է, որ այցի ընթացքում, ստորագրվելու է երկու երկրների միջև առևտրային հարաբերությունների մակարդակը զարգացնելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է :
Նա նշել է.«Իրան կատարած հնգօրյա այցի ընթացքում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպելու է պետական և մասնավոր հատվածների պաշտոնյաների, այդ թվում ՝ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, էներգետիկայի նախարարի, Կենտրոնական բանկի տնօրենի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի և Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ»: