Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները քննարկել են երկկողմ ռազմական համագործակցությունը և ԼՂ հակամարտությունը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հեռախոսազրույցում, Վաղարշակ Հարությունյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերջին իրավիճակն ինչպես նաև հայ գերիների վերադարձի ու անհետ կորած հայ զինծառայողների հայտնաբերման հետ կապված հարցեր:
Հեռախոսազրույցում, ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել իր ռուս գործընկերոջը՝ ՀՀ Սյունիքի մարզում ռուս սահմանապահների տեղակայման կապակցությամբ, և քննարկել տարածաշրջանի քաղաքական-ռազմական իրավիճակի հետ կապված խնդիրները:
Նոյեմբերի 10-ին կնքված եռակողմ փաստաթղթի հիման վրա, Լեռնային Ղարաբաղի մի շարք շրջանների վերահսկողությունն անցավ Ադրբեջանի զինված ուժերին: