Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան
https://parstoday.ir/hy/news/armenia-i131570-Արա_Այվազյանը_աշխատանքային_այցով_ժամանել_է_Վրաստան
ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 07:40 Asia/Tehran
  • Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ծինանդալում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ»,- գրել է Նաղդալյանը:

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Այվազյանին ընդունել է նրա վրացի գործընկեր, փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին։

Նշվում է, որ նրանց ճանաչողական հանդիպումը տեղի է ունեցել Կախեթի մարզի Ցինանդալի գյուղում։

Ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում արտգործնախարարները քննարկել են Վրաստանի և Հայաստանի բարիդրացիական հարաբերությունները, համագործակցության ընթացիկ օրակարգը և հարաբերությունների հետագա խորացման հեռանկարները:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio