Հայաստանը շարունակում է մնալ ԼՂ –ի ( Արցախ) անվտանգության երաշխավորը. Ռուբինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i132448-Հայաստանը_շարունակում_է_մնալ_ԼՂ_ի_(_Արցախ)_անվտանգության_երաշխավորը._Ռուբինյան
ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երշխավորը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 11:18 Asia/Tehran
  • Հայաստանը շարունակում է մնալ   ԼՂ –ի ( Արցախ)  անվտանգության երաշխավորը. Ռուբինյան

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը վստահեցնում է, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երշխավորը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուբինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կայացած՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ասուլիսում:

«Հայաստանը շարունակում է մնալ Արցախի անվտանգության երաշխավորը»,- ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով ԵԽԽՎ-ում աշխատանքներին՝ նա նշեց, որ Ադրբեջանի պատվիրակությունն այնպես է պահել իրեն՝ կարծես կոնֆլիկտը վերջացած է, և դրանից բխող բոլոր խնդիրները լուծված են, կարծես չկա գերիների խնդիր, չկա ատելության խոսքի խնդիր, և հիմա պետք է մտածել վստահության մեխանիզմներ ստեղծելու մասին: «Եվ մեր թեզը հետևյալն էր՝ չկա որևէ փաստ, որը կվկայի, որ Ադրբեջանի կողմից խնդիրները լուծվում են կամ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցողական է: Հակառակը՝ կան բազմաթիվ փաստեր, որ լրիվ հակառակն է՝ շարունակում է չլուծված մնալ ռազմագերիների խնդիրը, Ադրբեջանում շարունակվում է հակահայկական քաղաքականություն վարվել, Ադրբեջանում թողարկվում են հայատյաց նամականիշներ, և այդպես շարունակ»,-ասաց Ռուբինյանն ու հավելեց՝ նրանք գիտեն, որ այդ առումով միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա շարունակաբար մեծանալու է: 

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio