Մեդվեդևն արտահայտել է իրողությունը. Թուրքիան Հայաստանի վրա ճնշումն ուժեղացնելու փորձեր է անում
Հայաստանում քննարկվում է ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայտարարությունը, որը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, անդրադառնալով Արցախի հարցում Թուրքիայի հետ գործակցության հանգամանքին, նշել է, թե չի կարծում, որ դա երկարաժամկետ քաղաքականության տարր է:
Մեդվեդևի խոսքով՝ Թուրքիան ունի դերակատարում, սերտ կապեր Ադրբեջանի հետ և դա Մոսկվան բազմիցս քննարկել են Արցախի հիմնահարցը՝ երկկողմ ձևաչափով: Այս և տարածաշրջանային կարևորության մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանի հետ:
Մեր զրուցակցի խոսքով՝ Մեդվեդևն արտահայտել է իրողությունը: «Իսկապես, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունն Արցախի հարցում չեմ կարծում որ ունի ռազմավարական նշանակություն, այլ արդյունք է երկու երկրների՝ մեր տարածաշրջանում կարճաժամկետ շահերի որոշակի համընկնման: Իմաստ չունի հետևելու Մեդվեդևի այն խորհուրդին, որ Արցախի հարցը պետք է քննարկել Թուրքիայի հետ, որովհետև կարծում եմ այս հարցում Անկարայի հետ որևէ քննարկում օգուտ չբերի: Թուրքիայի դիրքորուշումն այս հարցում տասնամյակներ շարունակ բոլորիս պարզ է, շատ լավ հիշում ենք պատմական առումով Թուրքիայի մոտեցումները, կարծում եմ ոչ մի իմաստ չունի քննարկել Արցախի հիմնահարցը Թուրքիայի հետ»:
1in.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio