Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են ԼՂ-ում (Արցախ) խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i133064-Փաշինյանը_և_Հարությունյանը_քննարկել_են_ԼՂ_ում_(Արցախ)_խոշոր_ենթակառուցվածքային_ծրագրերի_իրականացումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման քայլերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 14:44 Asia/Tehran
  • Փաշինյանը և Հարությունյանը քննարկել են ԼՂ-ում (Արցախ) խոշոր ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը քննարկել են Արցախում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման քայլերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:

«Արցախում իրականացվելիք խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման վերաբերյալ խորհրդակցություն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ և ՀՀ կառավարության պատասխանատու գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ: Նախանշվել են առաջիկա ծրագրերը, դրանց ուղղվելիք ֆինանսական հատկացումները և հետագա քայլերը»,- գրել է Գևորգյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio