Սպուտնիկ Արմենիա. Ժամկետային զինծառայողներին այլեւս ԼՂ (Արցախ) չեն ուղարկի
https://parstoday.ir/hy/news/armenia-i133066-Սպուտնիկ_Արմենիա._Ժամկետային_զինծառայողներին_այլեւս_ԼՂ_(Արցախ)_չեն_ուղարկի
Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, եւ ինչպես հայտնի է դարձել Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2021 14:54 Asia/Tehran
  • Սպուտնիկ Արմենիա. Ժամկետային զինծառայողներին այլեւս  ԼՂ (Արցախ)  չեն ուղարկի

Ժամկետային զինծառայողներին այլեւս Արցախ չեն ուղարկում։ Ձմեռային զորակոչը փաստացի մեկնարկել է, եւ ինչպես հայտնի է դարձել Sputnik Արմենիային, զորակոչի ենթակա ՀՀ քաղաքացիները ծառայելու են միայն հանրապետության տարածքում տեղակայված զորամասերում։

Sputnik Արմենիային հաջողվեց նաեւ պարզել, որ ավանդական վիճակահանության ժամանակ  ԼՂ-ի (Արցախ)   զորամասերը նշված չեն տարբերակների մեջ:

Ավելի վաղ մամուլում եւ սոցցանցերում տեղեկություններ էին հայտնվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմալուծման մասին: Արցախի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ավելի ուշ հայտարարեց, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ կազմավորելու հարցով։ Այնուհետեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ հերքելով պաշտպանության բանակի լուծարման լուրը։

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio