Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա Այվազյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i133132-Այլևս_Թուրքիան_որևէ_պատճառ_չունի_սահմանը_փակ_պահել_Հայաստանի_հետ._Արա_Այվազյան
ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2021 14:07 Asia/Tehran
  • Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ. Արա Այվազյան

ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Թուրքիայի կողմից Հայաստանի հետ պետական սահմանը փակ պահելու որևէ պատճառ չի տեսնում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Այվազյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին:

«Կարծում եմ, որ Թուրքիան, միջազգային հանրության ճնշման ներքո, հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, այլևս պատճառ չկա Հայաստանի նկատմամբ կիրառել շրջափակում: Շրջափակումը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը ուժի կիրառման միջոցով փոխվել է: Այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի հետ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանը հավելեց, որ կառավարության հիմնական նպատակն է անել ամենը, որպեսզի Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտը գնալով ամրապնդվի:

«Դա հեշտ հարց չէ: Բնականաբար, որպես պետություն, հասարակություն, պետք է ձգտենք բոլոր ջանքերը գործադրել, որ իրավիճակը գնա դեպի ապաէսկալացում: Մեր դիվանագիտությունը գործուն ջանքեր է գործադրելու, որպեսզի մեր շուրջը լինի նպաստավոր մթնոլորտ Հայաստանի անվտանգության ամրապնդման համար»,- ասաց Այվազյանը:

ՀՀ Արտաքին գործերի նախարարը նշեց, որ Հայաստանի համար մտահոգիչ է նաև Կարսում թուրք-ադրբեջանական համատեղ զինավարժությունների անցկացումը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio