Որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են ադրբեջանական կողմի արգելքի պատճառով
https://parstoday.ir/hy/news/armenia-i134072-Որոնողական_աշխատանքներն_անորոշ_ժամկետով_դադարեցվել_են_ադրբեջանական_կողմի_արգելքի_պատճառով
Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության փետրվարի 22-ին ևս արգելել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 22, 2021 07:49 Asia/Tehran
  • Որոնողական աշխատանքներն անորոշ ժամկետով դադարեցվել են ադրբեջանական կողմի արգելքի պատճառով

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության փետրվարի 22-ին ևս արգելել է փրկարարներին որոնողական աշխատանքներ իրականացնել Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«Որոնողական աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել և չեն իրականացվում  փետրվարի 15-ից: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով»,-հայտնում են ծառայությունից՝ նշելով, որ առայսօր հայտնաբերվել են ընդհանուր առմամբ 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուններ:

Armenpress.ma

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio