Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
https://parstoday.ir/hy/news/armenia-i134518-Թուրքիայի_նախագահն_անդրադարձել_է_Հայաստանում_տեղի_ունեցող_իրադարձություններին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2021 16:02 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին` կատարվածը որակելով որպես «հեղաշրջման փորձ»:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան դեմ է հեղաշրջման ցանկացած փորձի և անթույլատրելի է համարում զինվորականների կողմից Հայաստանում իշխանափոխության կոչեր անելը: «Երբ խոսքը հեղաշրջման մասին է, ապա մեր դիրքորոշումը պարզ է՝ մենք դեմ ենք նման քայլի», - ընդգծել է Թուրքիայի նախագահը:

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հենց փետրվարի 25-ին անդրադարձել էր Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio