Հայաստանի կենտրոնական բանկը միացել է Եվրասիական բանկի հաշվարկային ենթակառուցվածքին
https://parstoday.ir/hy/news/armenia-i135654-Հայաստանի_կենտրոնական_բանկը_միացել_է_Եվրասիական_բանկի_հաշվարկային_ենթակառուցվածքին
Եվրասիական զարգացման բանկի հաշվարկային համակարգի օգտագործումը թույլ կտա վճարումներ իրականացնել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ազգային արժույթներով, այդ թվում՝ դրանց ուղղակի փոխարկմամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 12, 2021 09:09 Asia/Tehran
  • Հայաստանի կենտրոնական բանկը միացել է Եվրասիական բանկի հաշվարկային ենթակառուցվածքին

Եվրասիական զարգացման բանկի հաշվարկային համակարգի օգտագործումը թույլ կտա վճարումներ իրականացնել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ազգային արժույթներով, այդ թվում՝ դրանց ուղղակի փոխարկմամբ։

ՀՀ Կենտրոնական բանկը թղթակցային հաշիվ է բացել և միացել է Եվրասիական զարգացման բանկի հաշվարկային ենթակառուցվածքին, հայտնում է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը։

«ԵԱԶԲ հաշվարկային համակարգի օգտագործումը Հայաստանի Հանրապետության գլխավոր ֆինանսական հաստատությանը թույլ կտա վճարումներ կատարել Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ազգային արժույթներով, այդ թվում՝ դրանց ուղղակի փոխարկմամբ: Հասանելիությունը ԵԱԶԲ վճարային ենթակառուցվածքին մեծացնում է գործարքների անվտանգությունը՝ ազգային վճարային համակարգերի միջոցով դրանց իրականացման հաշվին, նվազեցնում է միջնորդ բանկերի քանակը և գործարքի ծախսերը»,-ասել է ԵԱԶԲ վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովը։

Ընդհանուր առմամբ, ԵԱԶԲ հաշվարկային համակարգի օգտագործումը նպաստում է Հայաստանի ազգային վճարային ենթակառուցվածքի ինտեգրմանը ԵԱՏՄ անդամ մյուս երկրների վճարային ենթակառուցվածքներին:

ԵԱԶԲ-ն Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի ազգային վճարային համակարգերի մասնակից է և թղթակցային հաշիվներ ունի բոլոր մասնակից երկրների կենտրոնական բանկերում, ուղիղ հասանելիություն ունի տեղական բորսաներում արժույթի առևտրին, կատարում է ազգային արժութային զույգերով շուկա ձևավորողի գործառույթը:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio