Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ
https://parstoday.ir/hy/news/armenia-i136158-Նիկոլ_Փաշինյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Վրաստանի_վարչապետի_հետ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 18, 2021 14:46 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՀՀ վարչապետն իր գործընկերոջը վերստին շնորհավորել է վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ կարևորագույն առաքելությունն իրականացնելու գործում:

Զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել՝ շարունակել բարձր մակարդակի շփումները երկու երկրների միջև հարաբերությունների հարուստ օրակարգի բոլոր հարցերով առաջ շարժվելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio