Թուրքագետը խոսեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարներից
https://parstoday.ir/hy/news/armenia-i136618-Թուրքագետը_խոսեց_Հայաստանի_և_Թուրքիայի_հարաբերությունների_հեռանկարներից
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը կարող են ունենալ նորմալ հարաբերություններ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2021 13:53 Asia/Tehran
  • Թուրքագետը խոսեց Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների հեռանկարներից

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է, որ Հայաստանի Հանրապետությունը և Թուրքիայի Հանրապետությունը կարող են ունենալ նորմալ հարաբերություններ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սաֆրաստյանը այս մասին ասաց մարտի 24-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Ուզում եմ ընդգծել «նորմալ» բառը` խուսափելով «բարիդրացիական հարաբերություններ» արտահայտությունից, որովհետև բարիդրացիական հարաբերություններ ունենալու համար մենք պետք է շատ և շատ երկար ճանապարհ անցնենք` նկատի ունեմ առաջին հերթին Թուրքիայի կողմից մեր նկատմամբ վարվող քաղաքականությունը: Ինչ վերաբերում է նորմալ հարաբերություններին, ապա Հայաստանի Հանրապետությունը կողմ է Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ ունենալուն, դիվանագիտական հարաբերությոուններ և նորմալ, գործող բաց սահման ունենալուն»,- ասաց Սաֆրաստյանը:

Թուրքագետը նշեց, որ Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերից սկսած դնում է Հայաստանի առջև նախապայմաններ. Թուրքիան 1991 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի, քանի որ կան խնդիրներ, որոնք պետք է լուծվեն:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio