ՀՀ և Թուրքմենստանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում համագործակցությունը
ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում ԱԳ նախարար Արա Այվազյանը ապրիլի 1-ին հանդիպել է Թուրքմենստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Ռաշիդ Մերեդովի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արտգործնախարարներն անդրադարձել են երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք կարևորվել է փոխգործակցության լավ ավանդույթներ ունեցող միջպետական հարաբերությունների ամրապնդմանը և առկա ներուժի բացահայտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը: Այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծվել է երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների անցկացման կարևորությունն ու վերջիններիս կանոնավոր բնույթ հաղորդելու պատրաստակամությունը:
Ըստ աղբյուրի՝ որպես համագործակցության գերակա ուղղություններ շեշտվել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային-հումանիտար ոլորտները:
ՀՀ ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Հայաստանի և Թուրքմենստանի ԱԳ նախարարները բարձր են գնահատել միջազգային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև հաստատված փոխշահավետ համագործակցությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԱՊՀ օրակարգային հարցերի շուրջ:
Հանդիպմանը նաև արծարծվել է միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող հրատապ հարցեր: Ընդգծվել է երկու ժողովուրդների համար կարևոր նշանակություն ունեցող պատմական հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանումը:
Armenpress.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio