Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ
(last modified Sat, 03 Apr 2021 08:19:49 GMT )
Ապրիլ 03, 2021 12:49 Asia/Tehran
  • Համաշխարհային բանկի կանխատեսումը՝ Հայաստանի տնտեսության վերաբերյալ

Համաշխարհային բանկը 2021 թվականին Հայաստանում կանխատեսել է 3,4 տոկոս տնտեսական աճ:

Հայաստանի վերաբերյալ զեկույցում Համաշխարհային բանկը կանխատեսել է, որ 2021 թվականին երկրի տնտեսական աճը կնվազի 3,4 տոկոս:

«Հայաստանի տնտեսական աճի անկումը պայմանավորված է COVID-19 վիրուսի տարածմամբ և Լեռնային Ղարաբաղի պատերազմով»,- ասված է զեկույցում:

Եվրոպա-Կենտրոնական Ասիա զարգացման մասին Համաշխարհային բանկի  զեկույցը հրապարակվում է այն պայմաններում, երբ Հայաստանում տեղի են ունենում հակակառավարական լայնածավալ բողոքի ակցիաներ: Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նրան մեղադրելով ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտության մեջ: