Լեռնային Ղարաբաղում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր
https://parstoday.ir/hy/news/armenia-i137706-Լեռնային_Ղարաբաղում_9000_ընտանիք_չունի_մշտական_բնակության_վայր
Լեռնային Ղարաբաղում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ դեռ մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 07, 2021 13:28 Asia/Tehran
  • Լեռնային Ղարաբաղում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր

Լեռնային Ղարաբաղում 9000 ընտանիք չունի մշտական բնակության վայր։ Այդ մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ հավելելով, որ դեռ մի քանի հարյուր կացարան է կառուցվել, առաջիկա ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար։

Առաքելյանն ասել է, որ նոր բնակելի տներ են կառուցվում Լոռնային Ղարաբաղի գյուղական այն համայնքներում, որոնք ունեն հնարավոր ենթակառուցվածքներ և կարող են ավելի շատ բնակիչների սպասարկել, քան ներկայումս են բնակվում, տեղեկացնում է Pastinfo-ն։

Նախարարը նշել է, որ բնակելի տների կառուցման համար ֆինանսեր են ուղղվելու և «Հայաստան» համահայկական հիմնադրամից, և պետբյուջեից։

«Այս պահին ընդհանուր բյուջեն նախանշվել է 110 մլրդ դրամ, որից 52 միլիարդը տրամադրվելու է բյուջեից»,- ասել է Առաքելյանը։

Ավելի վաղ Լոռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ մոտ 4000 տուն կառուցելու նախնական նախագծեր, որոշակի աշխատանքներ, պլանավորում արդեն կատարված է, և առաջիկա ամիսների ընթացքում ևս 2000 տուն կառուցելու նախագծեր կմշակվեն։