Այվազյանը վերահաստատեց ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i138332-Այվազյանը_վերահաստատեց_ԼՂ_հակամարտության_վերջնական_կարգավորման_հարցում_ՀՀ_սկզբունքային_դիրքորոշումը
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 14, 2021 14:10 Asia/Tehran
  • Այվազյանը վերահաստատեց ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցում ՀՀ սկզբունքային դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը վերահաստատեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցին Այվազյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովում՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանի հարցին:

«Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայտնի է: Միայն քաղաքական, բանակցված կարգավորումը, որը հաշվի կառնի բոլորի իրավունքները, որը կորոշի Արցախի կարգավիճակը՝ հիմնված ինքնորոշման իրավունքի իրացման վրա, կարող է համարվել հակամարտության վերջնական կարգավորում»,- ասաց Այվազյանը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio