Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին
https://parstoday.ir/hy/news/armenia-i138522-Փոխվարչապետն_անդրադարձավ_ԵԱՏՄ_նիստին_Ադրբեջանի_հնարավոր_մասնակցության_հարցին
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 16, 2021 14:31 Asia/Tehran
  • Փոխվարչապետն անդրադարձավ ԵԱՏՄ նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցին

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առաջիկա նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության մասին տեղեկություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գրիգորյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ մոտ ժամանակներս այդ հարցով կհայտնեն դիրքորոշումը:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Ադրբեջանի մասնակցության հարցով վետո դրվի՝ Գրիգորյանը պատասխանեց, որ իհարկե հնարավոր է, սակայն դա գործընթաց է, որի շրջանակներում դիրքորոշումը կհայտնեն: «Դա վետո չէ, դա համաձայնեցնելու կամ չհամաձայնեցնելու խնդիր է, որն ունի ֆորմալ գործընթաց, որը մոտ օրերս կավարտվի, և ես անձամբ դրա մասին ձեզ տեղյակ կպահեմ, որտեղ նշված կլինեն նաև համաձայնություն չտալու հիմքերը»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք Ադրբեջանի մասնակցությանը համաձայնություն տալու համար գերիների վերադարձի հարցը նախապայման չի՞ դրել Հայաստանը, այդ առիթը կօգտագործվի՞՝ նա հարցով պատասխանեց՝ ո՞ւմ առջև: Գրիգորյանի կարծիքով՝ Մոսկվայի հետ, այդ թվում՝ գերիների հարցը քննարկվում է կոնստրուկտիվ ձևաչափով, և ինքը հուսով է, որ լուծումներ կլինեն. «Եթե սա դուք համարում եք ևս մեկ առիթ, նշանակում է, որ այդ առիթը կօգտագործվի»:

Հստակեցնող հարցին, թե կառավարությունը համարու՞մ է սա ևս մեկ առիթ՝ Ադրբեջանում պահվող գերիների հարցը բարձրացնելու համար՝ նա ասաց. «Դա իհարկե ամենակարևոր հարցն է, և մեր կյանքում ցանկացած իրադարձություն առիթ է, որ այդ հարցը քննարկենք ու բարձրացնենք»:

Ավելի վաղ ռուսական PБK հեռուստաալիքն իր տեղեկություններով հայտնել էր, թե ԵԱՏՄ անդամ պետությունները քննարկում են միջկառավարական խորհրդի ապրիլի 29-ին նախատեսվող նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio