Ղարաբաղում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ ցույց է տեղի ունեցել
Ապրիլ 25, 2021 08:45 Asia/Tehran
Ղարաբաղում հայերը ցույց են անցկացրել Անկարայի և Բաքվի քաղաքականությունների դեմ և վառել են Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները:
Ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության տարելիցի օրը, ցուցարարները Ստեփանակերտում կարգախոսներ են վանկարկել Բաքվի և Անկարայի կառավարության դեմ և Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները վառելով, իրենց զայրույթն են հայտնել վերջին պատերազմում հայկական տարածքների բռնազավթման դեմ:
Ստեփանակերտի Աստվածամոր մայր տաճարից սկսված երթի մասնակիցները, միջազգային հանրությունից, Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարություններից պահանջել են պաշտոնապես ճանաչել Հայոց Ցեղասպանությունը:
Պիտակ