Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է
https://parstoday.ir/hy/news/armenia-i139402-Արցախում_ռուս_խաղաղապահների_մեքենա_է_պայթել._երկու_զինծառայող_վիրավորվել_է
Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 27, 2021 14:42 Asia/Tehran
  • Արցախում ռուս խաղաղապահների մեքենա է պայթել. երկու զինծառայող վիրավորվել է

Արցախում ռուս խաղաղապահների տեղափոխող մեքենա է պայթել ականի վրա, երկու խաղաղապահ վիրավորվել է. դեպքը տեղի է ունեցել 3 օր առաջ:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի ՆԳՆ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը:

«Ավտոմեքենան պայթել է հակատանկային ականի վրա։ Վիրավորվել է 2 զինվորական։ Այս պահին վերջիններս բժշկական կենտրոնում են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», - նշեց Թադևոսյանը:

ԼՐԱՑՈՒՄ. Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն ավելի ուշ՝ 17:00-ի սահմաններում, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ լուրին ծառայության լրատվականը ևս ծանոթացել է հայկական մամուլից, ու դրա մասին այլ ինֆորմացիայի չի տիրապետում։ «Լուրի հավաստիությունը ճշտելու համար կարող եք դիմել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորակազմի լրատվական ծառայությանը»,-նշել են ԱԻՊԾ-ից:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio