Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i139926-Աշխարհը_պետք_է_ճանաչի_Արցախի_հայության_ինքնորոշման_իրավունքը._Արարատ_Միրզոյան
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2021 13:44 Asia/Tehran
  •  Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Ես կարծում եմ, որ այդ բարբարոսությունը, Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի» բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ սա այն դիրքորոշումն է, որն ունի Հայաստանի Հանրապետությունը և դրանում որևէ փոփոխություն չկա:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio