«Իրավունք»․ Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին
Ռուս խաղաղապահներն ուժեղացված հսկողություն են սկսել Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին:
«Իրավունք» թերթը գրում է. «Երեւան-Ստեփանակերտ ճանապարհահատվածում տեղակայված ռուսական խաղաղապահ պահակակետերում ուժեղացված հսկողություն է սկսվել այն բանից հետո, երբ Ադրբեջանի դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար Ահմեդ Սահիդովը թվիթերյան էջում կատարած գրառման մեջ նշել է, թե հունիսին Ստեփանակերտն ամբողջությամբ անցնելու է Ադրբեջանի զինված ուժերի հսկողության տակ:
Խաղաղապահները կանգնեցնում են մեքենաները, հատ-հատ ստուգում մարդկանց եւ բեռնախցիկը: Իսկ Շուշիի մոտ տեղակայված պահակակետում առհասարակ ստուգումներ չեն անում:
Արցախցիներն ասում են, որ այդ «պոստում» մեքենաների զննումը հղի է միջադեպերով, մի քանի դեպք է արձանագրվել, երբ ադրբեջանցիները ռեպլիկներ են արձակել, եւ ընտանիքով երթեւեկող տղամարդկանց մի կերպ են սանձել ռուս խաղաղապահները»:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio