ՄԱԿ-ը Հայաստանին կտրամադրի 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն
https://parstoday.ir/hy/news/armenia-i142310-ՄԱԿ_ը_Հայաստանին_կտրամադրի_230_միլիոն_ԱՄՆ_դոլարի_ֆինանսական_օգնություն
Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 02, 2021 13:49 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Հայաստանին կտրամադրի 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն

Կառավարությունում փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ստորագրել են «Հայաստանի համար ՄԱԿ Կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակ» փաստաթուղթը:

 

Մինչ ստորագրման արարողությունը Մհեր Գրիգորյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ նշելով, որ փաստաթղթում նշված բոլոր ոլորտներն ու ուղղությունները Հայաստանի համար առանցքային դերակատարություն ունեն: Փոխվարչապետի պաշտոնակատարն իր խոսքում մասնավորապես նշել է. «Այսօր ստորագրվող փաստաթղթի շնորհիվ, կարծում եմ, մենք առավել կկենտրոնացնենք մեր համատեղ ջանքերը ՄԱԿ-ի 2030 կայուն զարգացման օրակարգը կենսագործելու ուղղությամբ»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի կողմից ստորագրված Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի ռազ-մավարական կարևորագույն փաստաթուղթն է, որը սահմանում է Հայաստանում գործող ՄԱԿ-ի բոլոր կառույցների աշխատանքը առաջիկա հինգ տարիների ընթացքում:

Զարգացման ազգային առաջնահերթությունների հիման վրա մշակված համաձայնագիրը ամփոփում է ՄԱԿ-ի՝ Հայաստանում գործող և ոչ ռեզիդենտ 20 կառույցների հավաքական առաջարկը երկրին, որով ՄԱԿ-ը 230 միլիոն ԱՄՆ դոլարի ֆինանսական աջակցություն է հայտնում՝ ի շահ հայ ժողովրդի:

yerevan-times.com