ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն. կկիրառվի զրահատեխնիկա և ավիացիա
https://parstoday.ir/hy/news/armenia-i142390-ՀԱՊԿ_երկրները_Հայաստանում_Ամպրոպ_2021_հատուկ_զորավարժություն_կանցկացնեն._կկիրառվի_զրահատեխնիկա_և_ավիացիա
2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2021 12:59 Asia/Tehran
  • ՀԱՊԿ երկրները Հայաստանում «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն կանցկացնեն. կկիրառվի զրահատեխնիկա և ավիացիա

2021 թվականին Հայաստանի տարածքում կանցկացվի ՀԱՊԿ «Ամպրոպ-2021» հատուկ զորավարժություն, որում ներգրավված կլինեն ավիացիա և զրահատեխնիկա, ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը, գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Զորավարժությունների ընթացքում, որը նախատեսվում է անցկացնել ՀՀ տարածքում, երկու փուլով կմշակվեն գործնական գործողություններ զրահատեխնիկայի, հատուկ մեքենաների, ավիացիայի, անօդաչու թռչող սարքերի և որոնող շների օգտագործմամբ», - ասաց Զայնետդինովը լրագրողներին:

Նա նշեց, որ հունիսի 1-ից 3-ը Հայաստանում անցկացվել են շտաբային բանակցություններ այս զորավարժությունը նախապատրաստելու համար: Նախատեսվում է ձևավորել ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժեր:

aysor.am/am/news