Բանակցություններ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև
Մոսկվայում սկսվել են են եռակողմ բանակցությունները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչների միջև:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկելու են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության թուլացման և ադրբեջանցիների կողմից վեց հայ զինվորների գերեվարման հարցերը:
Մոտ երեք շաբաթ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ադրբեջանական ուժերը մտել են Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային տարածքներ և գերևարել վեց հայ զինվորի ու սպանել մի խաղաղ բնակչի:
Ադրբեջանը հայտարարել է, որ վեց հայ զինվորները գերևարվել են սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու պատճատռով:
Երևանը սակայն պնդում է, որ զինվորները սահմանին ինժեներական աշխատանքներ էին կատարում: