Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից հետո. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i142502-Սպառազինության_ներմուծման_գերակշիռ_մասը_եղել_է_թավշյա_հեղափոխությունից_հետո._Փաշինյան
Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում` 2010-20 թվականների ընթացքում Հայաստանը ներկրել է 389 միլիոն դոլարի սպառազինություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 04, 2021 16:12 Asia/Tehran
  • Սպառազինության ներմուծման գերակշիռ մասը եղել է թավշյա հեղափոխությունից  հետո. Փաշինյան

Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում` 2010-20 թվականների ընթացքում Հայաստանը ներկրել է 389 միլիոն դոլարի սպառազինություն:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արարատի մարզի Մրգավետ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` ներկայացնելով Ստոկհոլմում գործող Միջազգային խաղաղության ուսումնասիրության ինստիտուտի (SIPRI) հետազոտությունը:

«Արցախյան 44-օրյա պատերազմին նախորդած տասը տարում 2010-20 թվականների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից 8.2 անգամ ավելի շատ սպառազինություն է ներմուծել, որից 2/3 ԱՊՀ անդամ հանդիսացող երկրներից է ներմուծվել:  2011-ից 2020 թվականների ընթացքում Բաքուն ներկրել է 3 միլիարդ 274 միլիոն դոլարի սպառազինություն, Հայաստանը 398 միլիոն դոլարի: Ընդ որում, հայաստանյան ներմուծումների գերակշիռ մասը թվագրված է թավշյա հեղափոխությունից հետո 2019 թվականին: Միայն այդ տարի Հայաստանը ներկրել է 248 միլիոն դոլարի սպառազինություն կամ 10 տարվա ընթացքում ներկրվածի 63,3 տոկոսը»,- ասաց Փաշինյանը:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio