Նոյեմբերին Մեղրիի միջանցքի եւ Ղազախի գյուղերի թեման էլ է եղել. Փաշինյան
Այսօր ինձ ասում են, որ Մեղրի եմ տալիս, Մեղրիով միջանցք եմ տալիս. Մեղրին տալու գաղափարը բանակցային սեղանին հայտնվել է դեռեւս 1998 թվականին:
Այս մասին հունիսի 4-ին, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Ես չեմ ուզում թաքցնել, նոյեմբերին այդ թեման էլ է եղել, Ղազախի շրջանի գյուղերի թեման էլ է եղել։ Մեր ԶՈւ Գլխավոր շտաբի պետն ասում էր ստորագրի էդ թուղթն էդ վիճակում, ես ասել եմ ձեռքերս կկտրեմ, չեմ ստորագրի եւ այդ պահին մարդիկ են եղել ներկա, մի հոգի չէ, երկու հոգի չէ: Սա է իրականությունը: Այն ժամանակ, երբ դուք թողել եք, որ այս հարցերը հայտնվի բանակցային սեղանին եւ բաց եք թողել խաղաղության ամենակարեւոր բանաձեւը, իսկ խաղաղության բանաձեւը պետք է լիներ հետեւյալը՝ երկիրը պետք է զարգանար»,- հայտարարեց Փաշինյանը:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio