Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին
https://parstoday.ir/hy/news/armenia-i142548-Նիկոլ_Փաշինյանը_շնորհավորական_ուղերձ_է_հղել_Բաշար_Ալ_Ասադին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 05, 2021 13:24 Asia/Tehran
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բաշար Ալ-Ասադին

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադին նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Համոզված եմ` Սիրիայում խաղաղությանն ու երկխոսությանն ուղղված Ձեր ջանքերը հնարավորություն կտան հաղթահարելու երկրում առկա ճգնաժամը:

Վստահ եմ, որ հայ-սիրիական ավանդական ջերմ և բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակեն խորանալ և ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը՝ շարունակելու մեր ներդրումն ունենալ Սիրիայի առջև ծառացած մարդասիրական խնդիրների լուծման գործում։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Սիրիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն», - ասված է ուղերձում։

araratnews.am