ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են Գեղարքունիքի սահմանային հատվածում գերեվարված վեց հայ զինծառայողներին
Հունիս 05, 2021 13:53 Asia/Tehran
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են մայիսի 27-ին վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ինժեներական աշխատանքներ կատարելիս գերեվարված վեց հայ զինծառայողներին:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին, ԿԽՄԿ Բաքվի ներկայացուցիչները ծանոթացել են հայ զինծառայողների պահման պայմաններին, առողջական վիճակին և օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ:
lragir.am/
Պիտակ