Ըստ Gallup-ի՝ Փաշինյանի վարկանիշն ընդամենը 1․8%-ով է գերազանցում Քոչարյանին
https://parstoday.ir/hy/news/armenia-i142624-Ըստ_gallup_ի_Փաշինյանի_վարկանիշն_ընդամենը_1_8_ով_է_գերազանցում_Քոչարյանին
Gallup-ի նոր հարցման արդյունքների համաձայն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 1․8 տոկոսային կետով է գերազանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 06, 2021 14:13 Asia/Tehran
  • Ըստ Gallup-ի՝ Փաշինյանի վարկանիշն ընդամենը 1․8%-ով է գերազանցում Քոչարյանին

Gallup-ի նոր հարցման արդյունքների համաձայն` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընդամենը 1․8 տոկոսային կետով է գերազանցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։

Ըստ հարցման՝ եթե խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանային այս կիրակի, «Քաղաքացիական պայմանագրի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 22․4 տոկոսը, իսկ «Հայաստան» դաշինքի՝ 20․6 տոկոսը։

Նրանց հաջորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի օգտին պատրաստ է քվեարկել 4․2 տոկոսը։ Հաջորդը «Պատիվ ունեմ» դաշինքն է, որի օգտին կքվեարկեր 3․9 տոկոսը։

«Լուսավոր Հայաստանի» օգտին կքվեարկեր հարցման մասնակիցների 2․9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2․1 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան դաշինքի՝ 1․7 տոկոսը, Ազգային-Դեմոկրատական բևեռ»/Սասանա ծռերի»՝ 1․5 տոկոսը, ՀԱԿ-ի՝ 0․6 տոկոսը։

Հարցումն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 4-ը հեռախոսային հարցումների եղանակով։ Մասնակցել է 1101 մարդ ՀՀ ամբողջ տարածքից։

Panarmenian.net

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio